ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ․ Մամիջանյան
16/09/2025 21:12
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է․ «ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախաձեռնած «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի մասին խորհրդարանական լսումների առիթով սկսում ենք հանդիպումների շարք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ»։
Այսօր ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում