ՔՊ-ն հաստատեց. Հայկ Սարգսյանի ու Ալեն Սիմոնյանի միջև հարաբերությունները լարված են

ՔՊ-ն հաստատեց. Հայկ Սարգսյանի ու Ալեն Սիմոնյանի միջև հարաբերությունները լարված են

ՔՊ-ական երկու գործիչների՝ Ալեն Սիմոնյանի ու Հայկ Սարգսյանի միջև վեճ վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։

Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։

Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։

Միեւնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում