Իրանի դեմ թշնամական գործողությունների դեպքում ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը կդադարեցվի․ Իրանի ԱԳՆ
Կարդացեք նաև
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ շփումներ չկան։ «Կան միջնորդներ, որոնք միմյանց են փոխանցում կողմերի տեսակետները։ Սակայն մենք Ամերիկայի հետ ուղիղ կապ չունենք», – նշել է Բաղային։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ «snapback» (պատժամիջոցներին վերադառնալու) մեխանիզմի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Նրա խոսքով՝ Իրանի դեմ թշնամական գործողությունների դեպքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համաձայնագիրը կդադարեցվի։
«Ոչ մի երկիր չի կարող Իրանին ստիպել իրականացնել այնպիսի համաձայնագիր, որի հիմնական էությունը փոխվել է», – ընդգծել է Բաղային։
Նա նաև նշել է, որ երբ Իրանը խոսում է թշնամական քայլերի մասին, մասնավորապես, նկատի ունի եվրոպական երկրների կողմից պատժամիջոցների վերսկսումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում