Կասկած չունեմ՝ այս սպանությունը կապված է Վոլոդյայի հանրային գործունեության հետ․ Չալաբյան

Կասկած չունեմ՝ այս սպանությունը կապված է Վոլոդյայի հանրային գործունեության հետ․ Չալաբյան

«Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը  անդրադարձել է Մերձավանի կրակոցներին, որի հետևանքով սպանվել է Փարաքարի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, քրեական հետախուզության օպերլիազորը․

«Առավոտը բացվեց ծանր գույժով՝ իր տան դիմաց կրակահերթից սպանվել է Փարաքարի համայնքապետ, մեր լավ գործընկեր, հարգված ու սիրված մարդ և հանրային գործիչ Վոլոդյա Գրիգորյանը, տեղում սպանվել է նաև նրա ընկերներից մեկը:

Թեև հանցագործների մասին որևէ տեղեկություն դեռևս չկա, որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վոլոդյայի հանրային գործունեության հետ: Խստորեն դատապարտում եմ այս նենգ սպանությունը և պահանջում եմ իրավապահ մարմիններից բացահայտել նրա բոլոր կատարողներին և պատվիրատուներին:

Մինչ այդ, խորապես ցավակցում եմ Վոլոդյայի ընտանիքին և ընկերներին, այս ծանր և անժամանակ կորստի համար: Աստված թող լուսավորի Վոլոդյայի երկնային ճանապարհը, իսկ մարդիկ վառ պահեն նրա հիշատակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում