Ակնկալում եմ Ձեր հետևողականությունն այս հանցագործության բացահայտման հարցում․ Մելոյան
24/09/2025 14:45
Կարդացեք նաև
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Միջազգային հանրությանը
Երեկ գիշերն իր տան դիմաց դաժանաբար սպանվել է այսօրվա իշխանության նկատմամբ միանձնյա ջախջախից հաղթանակ տարած ընդդիմադիր Փարաքարի համայնքապետը՝ Վոլոդյա Գրիգորյանը։
Ինչու՞ ապահովված չէր այս գործչի անվտանգությունը։
Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ քանակի քաղաքական բանտարկյալների, իսկ արդեն քաղաքական սպանությունների ամենաթողության միջավայրը նաև ձեր արժեքներից հետնահանջի ու իրավիճակային հետևանքային գնահատականների բացակայության արդյունք է։
Ձեր կառույցները կայացել են թղթին տրված արժեքները փութաջանորեն կյանքի կոչելու հետևանքով։
Ակնկալում եմ Ձեր հետևողականությունն այս հանցագործության բացահայտման և հետագա հանցագործությունների կանխարգելման հարցում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում