ՀՀ-ում թուլացվում են պետական ինստիտուտները, խորանում է անպատժելիությունը․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ
25/09/2025 10:00
Կարդացեք նաև
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել․
«Խստորեն դատապարտում ենք Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը։
Տեղի ունեցածը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետությունում թուլացվում են պետական ինստիտուտները, խորանում է անպատժելիությունը, իրավապահ համակարգն իրականացնում է ընտրովի արդարադատություն, իսկ առկա ներուժն օգտագործվում է քաղաքական հետապնդումների նպատակով:
Իշխանությունը քրեականացնում է այլախոհությունը, հալածում հոգևորականներին ու ընդդիմախոսներին, միաժամանակ՝ քաղաքացիներին թողնելով անպաշտպան զինված հանցագործների դեմ։
Սա արդեն ոչ թե անգործություն է, այլ ուղղակի հանցակցություն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում