Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ «մեղադրական վերդիկտը» նաև ՍԴ որոշման ուժով չեն գործադրելու․ Վարդևանյան
Կարդացեք նաև
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է. «Տարիներ առաջ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ կողմնակալ դատավորն անկախ չէ և արդարադատություն իրականացնել չի կարող, իսկ այդպիսի պայմաններում կայացված դատական ակտը՝ գործադրվել չի կարող (ՍԴՈ-918): Նշածս որոշումն այսօրվա արդարադատության պայմաններում պարզապես չի գործում:
Վաղ, թե ուշ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ այսօր կայացված իբր մեղադրական վերդիկտը, դատավոր Մելիքսեթյանի այս և նախորդիվ կայացված դատական ակտերը հենց նաև ՍԴ որոշման ուժով չեն գործադրվելու: Բոլորին է ակնհայտ, որ դատավորը կողմնակալ է, դատավորն անկախ չէ և գործում է ուղիղ քաղաքական հետապնդումը: Չէ, որ ի թիվս այլի նույնիսկ 23.09.2025 թվականին գործադիր իշխանության ղեկավարը կրկին ընդգծեց Երևան-Կենտրոն ՔԿ հիմնարկում գտնվող կալանավորվածներին, հատուկ ընգծելով վայրը, այդ թվում Միքայել Սրբազանին, որով հերթական անգամ ապացուցվեց քաղաքական հետապնդման ուղիղ փաստը:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին և վստահություն, որ իրավունքը գերակայելու է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում