Նույնացնելով առաջնորդին ու ժողովրդին՝ պետք է բացառել, որ նրանց արանքում գոյություն ունենան այլ քաղաքական սուբյեկտներ, Գեբելսի 9-րդ կանոնը․ Հայր Ռուբեն
Կարդացեք նաև
Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է․ «Գեբելսի 9-րդ կանոնը
Անընդատ պետք է գովաբանել և սիրաշահել հասարակ ժողովրդին, նրանց անվանել սիրելի, հարգելի, խելացի մակդիրներով: Միաժամանակ, ժողովրդի հետ միասին պետք է փառաբանել նաև առաջնորդին՝ ցույց տալով, որ «առաջնորդն ու ժողովուրդը նույն բանն են»: Որ «առաջնորդը գործում և աշխատում է բացառապես ժողովրդի համար»:
Նույնացնելով առաջնորդին ու ժողովրդին՝ պետք է բացառել, որ նրանց արանքում գոյություն ունենան այլ քաղաքական սուբյեկտներ: Դրանց պետք է անվանել բացիլներ, ժողովրդի թշնամիներ, քանզի առաջնորդին հակադրվողը չի կարող չհակադրվել նաև ժողովրդին: Եկեղեցու դերը պետք է նվազեցվի, քանզի քրիստոնեական հավատքը պետք է փոխարինվի առաջնորդի հանդեպ հավատքով: Իսկ երկու հավատք թույլ տալ չի կարելի: Հիսուս Քրիստոսի իմաստն ու արժեքը պիտի նվազեցվի, նշվի, որ ժամանակակից Քրիստոսը հենց այսօրվա Առաջնորդն է:
Ընդորում, այս ամենը պետք է ներկայացնել բարձր պաթոսով և նույնիսկ արհեստական հիստերիա մտցնել ելույթներում, որպեսզի շարքային քաղաքացիների զգացմունքների վրա դա ազդի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում