Քանի դեռ արցախցին զրկված է հայրենիքից, գերեզմանից, հարցը չի կարելի լուծված համարել․Շահրամանյան
Կարդացեք նաև
44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է․ «5 տարի առաջ այս օրը լուսաբացին Ադրեջանը հարձակում գործեց Արցախի վրա մեկ նպատակով՝ տիրել Արցախին»։
Հարցին՝ կարո՞ղ էին կանգնեցնել կամ խուսափել այդ պատերամից, նա պատասխանել է. «Տարիներ շարունակ ձևավորված է եղել Մինսկի խումբ, զբաղվում էր հակամարտության կարգավորմամբ։ Լսում էինք վստահեցումներ, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծման տարբերակ։ Ցավոք սրտի, աշխարհում փոխվել է իրավիճակը, իրադրությունը, տեսակետները, այսօր ականատես ենք լինում, որ աշարհխում շատ ու շատ հարցեր լուծվում են ուժի տարբերակով։ Կարող էինք խուսափել, թե ոչ… չեմ կարող այդ հարցին պատասխանել։
Ս. Շահրամանյանը նշել է, որ ողջունում են ցանկացած նախաձեռնություն, որ ուղղված է խաղաղության. «Սակայն մշտապես նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենքից, գերեզմաններից, սրբություններից։ Այսպիսի ավարտ չէինք պատկերացնում կանխատեսում, իմ կարծիքով մենք ձգտել ենք անենք ամեն ինչ որպեսզի նման արդյունք չունենանք։ Չի կարող Արցախի հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, գերեզմաններից, սրբություններից։ Այսօր այդ հարցի վրա աչք փակելը մեծ խնդիրներ է ստեղծում։ Այս հարցը պետք է լուծում ունենա՝ արժանապատիվ և անվտանգ վերադարձի տեսքով»,- ասել է Արցախի նախագահը։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին՝ «դե մնային, կռվեին արցախցիները, չգային, չտային» խոսույթին, նա ասել է, որ լուրջ չի վերաբերվում, քանի որ նման արտահայտություններ անող մարդիկ չեն կարող իրենց լուրջ անձնավորություններ համարել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում