Իրանի նախագահը մերժել է ԱՄՆ առաջարկը հարստացված ուրանը հանձնելու մասին
Կարդացեք նաև
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է երեք ամսով հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը Իրանի նկատմամբ, բայց դրա դիմաց պահանջել է ամբողջ հարստացված ուրանի փոխանցումը և նշել, որ նման պայմանը բացարձակ անընդունելի է։
«Ամերիկացիները ցանկանում են, որ մենք հանձնենք մեր ամբողջ հարստացված ուրանը, իսկ փոխարենը նրանք ընդամենը երեք ամիս ժամանակ կտան։ Դա մեզ համար անընդունելի է»,-ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մի քանի ամիս անց Վաշինգտոնը կրկին փորձի կիրառել արագ արձագանքման մեխանիզմը, որը նախատեսում է ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը Իրանի դեմ, և նոր պահանջներ դնի։
«Եթե պետք է ընտրել՝ ընդունել անընդունելի պայմանները, թե դիմակայել snapback-ին, ապա ավելի լավ է երկրորդը»,-նշել է Իրանի նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում