Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ավստրիացի ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ավստրիացի ուխտավորներին

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ավստրիայի Գրաց քաղաքի Կաթոլիկ համալսարանական համայնքի ուխտավորներին՝ գլխավորությամբ Հայր Ալոիս Քյոլբլի։

Նորին Սրբությունն իր օրհնությունն է բաշխել ուխտավորներին՝ ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները ամրացնում ու զորացնում են եկեղեցիների միջև հարաբերությունները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է նաև, որ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա են սերտ հարաբերություններ և արդյունավոր փոխգործակցություն։

Անդրադառնալով ներկա ժամանակներում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ Հայոց Հովվապետն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում