Սա փորձություն է, որը պետք է վերածել հաղթության․ Խաչիկ Մանուկյան

Սա փորձություն է, որը պետք է վերածել հաղթության․ Խաչիկ Մանուկյան

2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, գրող-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը հայտարարել է ընտրություններին իր մասնակցության մասին։ Նշենք, որ Մանուկյանը գլխավորելու է «Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակը։

Իր խոսքում Մանուկյանը նշել է, որ սպասվող ընտրությունը վեր են զուտ տեղական բնույթի լինելուց, քանի որ ողջ հայությունը ցանկանում է հասկանալ՝ արդյո՞ք հայ ազգը տեր կկանգնի այն արժեքներին, որը դարեդար հային հայ է պահել և փոխանցվել է սերնդեսերունդ ու հասել մեզ։ Մանուկյանն ընդգծել է, որ սպասվող ընտրությունն այն փորձությունն է, որտեղ գրանցվելու է իրական հաղթանակ։ Դիմելով Վաղարշապատի հանրությանը՝ նա շեշտել է, որ այս ընտրությունը նաև նրանց համար է փորձություն։

Թեկնածուն ընտրողներին կոչ է արել լինեն ակտիվ և անպայման մասնակցել ընտրություններին և ընտրեն իրենց հաղթական ընթացքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում