Գազայում չկա սով, կան միայն զրկանքներ․ Նեթանյահու
Կարդացեք նաև
Fox News-ին տված հարցազրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում չկա սով, կան միայն զրկանքներ։
Գազայում սովի և հումանիտար օգնության արգելափակման մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Նեթանյահուն նշել է, որ ստեղծված հումանիտար իրավիճակի համար պատասխանատու է ՀԱՄԱՍ-ը։ Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը հարձակվել է ամերիկյան ընկերությունների կողմից վերահսկվող օգնության բաշխման կետերի վրա, թալանել դրանք, գրավել սնունդ տեղափոխող բեռնատարները, իսկ պաղեստինցիներին թողել միայն փշրանքներ ու մնացորդներ։
Իսրայելի վարչապետը նշել է, որ պաղեստինցիներին գերի վերցնելիս առաջին բանը, որ անում է իսրայելական բանակը, խնդրելն է, որ գերիները հանեն իրենց վերնաշապիկները։ Այսպիսով՝ նրանք փորձում են հասկանալ, թե ով է ահաբեկիչ, իսկ ով՝ ոչ։ Նեթանյահուի խոսքով՝ գերիները կարող են մահապարտի բաճկոնով լինել և պայթեցնել իրենց և իրենց հետ գտնվող մարդկանց։
«Մենք ունենք պատերազմի ընթացքում, այդ թվում՝ վերջին ժամանակներում, ձեռք բերված հազարավոր լուսանկարներ։ Այնտեղ դուք չեք տեսնի գեթ մեկ հյուծված մարդ», – ասել է Նեթանյահուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում