Հանրային մեղադրողը Միքայել Սրբազանի համար պահանջեց 2 տարի 6 ամիս ազատազրկում
29/09/2025 16:48
Կարդացեք նաև
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններն այսօր բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ոը նախորդ նիստում մեղովար էր ճանաչել Սրբազանին։
«Գտնում ենք, որ դատավոր Ա. Մելիքսեթյանը պետք է ազատվի այս վարույթին մասնակցելուց»,-ասել է Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։
Հանրայինմեղադրողն անհիմն որակեց միջնորդությունը։ Դատավոր Մելիքսեթյանը չի բավարարել միջնորդությունը և այն որակել անհիմն։
Հետո դատարանն անցել է Միքայել Սրբազանի պատժաչափի մասին քննարկմանը։ Հանրային մեղադրողը պահանջել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրել 2 տարի վեց ամիս ազատազրկում։
Հանրային մեղադրողը Միքայել Սրբազանի համար պահանջել 2 տարի 6 ամիս ազատազրկում։
Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին ժամը 17։30-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում