Իշխանությունն Էջմիածնում խոդի է տվել «ասֆալտի մեքենաները». «Հրապարակ»

Իշխանությունն Էջմիածնում խոդի է տվել «ասֆալտի մեքենաները». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է՝ Էջմիածնում «խոդի են տվել» ասֆալտի մեքենաները՝ 24/7 ռեժիմով ասֆալտ փռող մեքենաներն այս բակից այն բակ են տարվում, կարկատաններով բարեկարգում բակերը, փողոցները։ Իսկ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը օրվա մեծ մասը քաղաքացիների ընդունելությամբ է զբաղված, դեռ չհայտարարված-չսկսված քարոզարշավ է իրականացնում, խոստումներ տալիս` նոր աշխատատեղեր, բակերի բարեկարգում եւ այլն։

Հոկտեմբերի 2-ից կմեկնարկի թեկնածուների առաջադրումը, չնայած մինչ օրս մի քանի կուսակցության անուն է շրջանառվում, որոնք արդեն հայտարարել են Էջմիածնի ընտրություններին մասնակցելու մասին, սակայն չեն բացառում, որ մասնակից ուժերի թիվը մեկ տասնյակի կհասնի, գուցե անգամ անցնի։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում