ԵՄ-ին անդամակցության ուղին մնում է կայուն և անշրջելի․ Վրաստանի վարչապետ
01/10/2025 17:51
Կարդացեք նաև
Euronews-ը գրում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի՝ մինչև 2030 թվականը ԵՄ-ին անդամակցությունն իրատեսական է՝ չնայած նախկինում դադարեցված բանակցություններին և լարված հարաբերություններին։
Կոբախիձեն նշել է, որ հաշվի առնելով իր կառավարության կողմից մինչ օրս իրականացված բարեփոխումները՝ ԵՄ–ին անդամակցության ուղին «մնում է կայուն և անշրջելի»՝ հավելելով, որ Թբիլիսիի՝ մինչև 2030 թվականը Եվրամիությանը միանալու նպատակն «իրատեսական է և հասանելի»։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ «երկրի ռազմավարական նշանակությունն արագորեն աճում է», և երկիրը կատարում է «ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում