Էկոնոմիկայի նախարա՛ր, ՀՀ քաղաքացին ո՞նց և ինչքա՞ն գումարով կարող է ճամփորդել դեպի Ստեփանակերտ․ Հակոբյան
Կարդացեք նաև
Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է․ «Խեղկատակի էկոնիմիկայի նախարարն ասում է «պետք էր գնալ, հասնել օրինակ` Մոսկվա կամ Աբուդաբի ժամերով սպասել, գումար ծախսել, հետո նորից 100–ավոր դոլարներ ու եվրոներ ծախսել Հռոմ հասնելու համար։ Իսկ հիմա ՀՀ քաղաքացին կարող է ընդամենը մի քանի տասնյակ եվրո ծախսել և հասնել Հռոմ, և կյանքը վայելել, և վերադառնալ»:
Նիկոլական հիմարը գլուխ է գովում՝ իբրև թե ՀՀ քաղաքացու համար հարց են լուծել: Մինչդեռ հիմարը չի խոսում Իտալիայի դեսպանատան, և ընդհանրապես ԵՄ դեսպանասների արհեսատական ու մարդ արարածի տարրական արժանապատվությունը վիրավորող արհեստական ու անասնական հերթերի մասին, ինչ առաջացել է խեղկատակի ժամանակներում:
Հիմարը նաև չի մանրամասնում, թե ե՞րբ է ՀՀ քաղաքացին վերջին անգամ Հռոմ հասնելու համար Մոսկվա կամ Աբու Դաբի հասել՝ 1997, թե՞ ասենք 1999 թվականին:
Ճիշտ է, դավաճաններին հարցեր չեն ուղղում, բայց բացառության կարգով հարց տանք Հռոմի էժան տոմսը նամուսի հետ փոխած էս գեղցի հիմարին. ՀՀ քաղաքացին ո՞նց և ինչքա՞ն գումարով կարող է ճամփորդել դեպի Գանձասար, Դադիվանք կամ Ստեփանակերտ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում