Հարցումները բացահայտեցին հասարակության մեջ աճող միտումը, որ Արցախի կորուստը ժամանակավոր է․ ՀայաՔվե
02/10/2025 11:49
Կարդացեք նաև
«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումը գրում է, որ ոմանք կարծում էին, թե ժամանակի ընթացքում` անցնող երկու տարում, հասարակությունը կսկսի ավելի և ավելի համակերպվել Արցախի կորստի հետ։
Հայտարարությունում նաև ասվում է. «Մյուսները փաստարկում էին, որ հակառակն է տեղի ունենալու, քանի որ երբ հասարակությունը ստանում է ծանր տրավմա, որոշ ժամանակ անց այն աստիճանաբար սկսում է ապաքինվել և դարձյալ վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ։
Բայց պարբերաբար անցկացվող հարցումները բացահայտեցին հասարակության մեջ աստիճանաբար աճող այն միտումը, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, Հայաստանը հզորանալու է և Արցախը հետ է բերելու:
Նախ 80, հետո 82, ապա 85, իսկ այս տարվա հուլիսի տվյալներով` հարցվողների` արդեն 91 %-ն էր այդպես կարծում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում