Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են
Կարդացեք նաև
Վրաստանի մայրաքաղաքում սկսվել է բողոքի ակցիա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության դեմ: Ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելու պողոտան։ Քաղաքի կենտրոն են տեղափոխվել ուժայիններ Վրաստանի մայրաքաղաքի տարբեր հատվածներից։
Ցուցարարները գրոհել են մայրաքաղաքի նախագահական նստավայրը, բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ բախումների ընթացքում տուժել է տասնչորս ոստիկան։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների ավելի քան 80%-ը. այս պահին մշակված է քվեների 55%-ը։ Թբիլիսիում նույնպես հաղթում է իշխանության թեկնածու Կախա Կալաձեն, որը ստացել է ձայների 71,29%-ը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ ներքին և արտաքին ուժերը երկրում անկարգություններ են նախապատրաստում:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատվություն է կրում ԵՄ դեսպանը, քանի որ ԵՄ ներկայացուցիչները աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։
«Դուք գիտեք, որ արտասահմանից որոշ մարդիկ նույնիսկ ուղղակի աջակցություն են հայտնել սահմանադրական կարգը տապալելու փորձին, այդ թվում՝ ԵՄ ներկայացուցիչը… այս ֆոնին Վրաստանում ԵՄ դեսպանը հատուկ պատասխանատվություն է կրում», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետը
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը միաժամանակ մի քան հոդվածով քրեական հետաքննություն է սկսել Թբիլիսիում Վրաստանի նախագահի աշխատակազմի շենքը գրավելու փորձի կապակցությամբ։ sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարարը։
«Բողոքի ակցիայի կազմակերպիչների և մասնակիցների անօրինական գործողությունների պատճառով հարուցվել է քրեական գործ 317, 187, 222 և 225 հոդվածներով, որոնք ներառում են ոստիկանի վրա հարձակումը, իշխանության փոփոխության կամ տապալման կոչը, գույքի վնասումը, խմբային բռնության կազմակերպումը կամ մասնակցությունը, ինչպես նաև ռազմավարական օբյեկտ գրոհելու կամ արգելափակելու փորձը», – ասել է նա։
Ներքին գործերի փոխնախարարի խոսքով, ամբողջ օրվա ընթացքում ցուցարարները հնարավորություն են ունեցել հանգիստ միջավայրում արտահայտել իրենց բողոքը և շարունակել ակցիան։
Նա ասել է, որ բողոքի ակցիայի կազմակերպիչները բռնության կոչեր են արել, վնասել նախագահական պալատի ցանկապատերը և փորձել են ներխուժել տարածք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում