Օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալները փորձում են ապակայունացնել իրավիճակը Վրաստանում. Կոբախիձե

Օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալները փորձում են ապակայունացնել իրավիճակը Վրաստանում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձեր են անում օտարերկրյա հատուկ ծառայությունների և ծայրահեղական խմբավորումների գործակալները.

Նրա խոսքով՝ սադրանքների կազմակերպմանը կարող է մասնակցել մոտ 500 մարդ, որոնք գործում են արտասահմանյան կառույցների հանձնարարությամբ:

«Նախկինում հեղափոխությունների հիմնական գործիքները քաղաքական կուսակցություններն էին, հետո՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու հասարակական կազմակերպությունները։ Այժմ մեթոդները շատ ավելի կոշտ են դարձել. օգտագործվում են ծայրահեղական խմբավորումներ և գործակալներ։ Դրանք օտարերկրյա հատուկ ծառայություններն են, որ ուղղակիորեն ներգրավված են այդ գործընթացում», – հայտարարել է Կոբախիձեն։

Վարչապետը եվրոպական կառույցներին մեղադրել է նաև հակապետական գործողություններին աջակցելու համար։

«Նախկինում այդ գործընթացներին մասնակցում էր ամերիկյան բյուրոկրատիան, իսկ այժմ դրանց ուղղակիորեն միացել է նաև եվրոպականը։ Դրանք բացահայտ հակապետական գործողություններ են մեր պետության դեմ», – ընդգծել է նա։

Հիշեցնենք` Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հոկտեմբերի 4-ին: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքեց քվեների ավելի քան 80%-ը, ինչը նշանակում է, որ երկրորդ փուլ չի լինի։

Ընտրատեղամասերի փակումից հետո իրավիճակը Թբիլիսիում լարվեց․ ակցիայի մասնակիցների մի մասը փորձեց գրոհել նախագահի նստավայրն ու զավթել իշխանությունը: Բախումներ սկսվեցին, որից հետո ձերբակալվեցին ակցիայի հինգ կազմակերպիչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/192494/
ABC MEDIA © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Հետևեք մեզ նաև Telegram-ում