Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները․ Բայրամով

Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները

«Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։ Այս պատմական հնարավորությունը պատշաճ կերպով գնահատելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»,- նշել է նա։

Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում նշել է, որ ԹՊԿ անդամ պետությունները, իրենց աշխարհագրական դիրքի շնորհիվ, ձևավորում են բնական տրանսպորտային, լոգիստիկ և տարանցիկ ուղիներ՝ ծառայելով որպես կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև.

«ԹՊԿ անդամ պետությունները հսկայական ներուժ ունեն այս ոլորտում: Այս երթուղին նաև Միջին միջանցքի անբաժանելի մասն է կազմում: Վաշինգտոնի գագաթնաժողովում TRIPP երթուղու մասին հայտարարությունը, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխափան կապը «Զանգեզուրի միջանցքի» միջոցով, նույնպես կարևոր քայլ է մեր տարածաշրջանում կապերի դիվերսիֆիկացման գործում»,- ասել է Բայրամովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում