ԼՂՀ նախագահի հրամանագրերով նոր նշանակումներ են կատարվել

ԼՂՀ նախագահի հրամանագրերով նոր նշանակումներ են կատարվել

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իրինա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի)։ Ինչպես Times.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահի մեկ այլ հրա մանագրով` ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր՝ Վահե Բալայանին ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին ՝ մինչեւ 2017 թվականի հունվարի 11-ը պաշտոնավարման ժամկետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում