Անկարայում քննարկվել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը
Նմանատիպ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին, Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
Անկարայում կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։
Պաշտպանության նախարարները ընդգծել են, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության ընդլայնումը երկու պետությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում է։
Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովումը, տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու կայունությունը և այլ թեմաներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում