Մարտուն Գրիգորյանը այցեր է սկսել Գյումրու թաղեր

Մարտուն Գրիգորյանը այցեր է սկսել Գյումրու թաղեր

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքը Գյումրու ավագանու կազմում է, սկսել է այցեր  քաղաքի թաղեր։

«Սկսում ենք ծայրամասային Սևերսկի թաղամասից, ինչպես և խոստացել էի, նախընտրական շրջանում` պետք է գույքագրենք ամբողջ քաղաքի խնդիրները»,-գրել է նա։

Այստեղի բնակիչները դիմել են խմբակցության անդամներին՝ բողոքելով կոյուղատար համակարգի խողովակատարի խնդրից, որի հետևանքով խցանումներ են առաջանում։  Խնդիրն առկա է 1960 թվականից, կոյուղատար համակարգն ավելի բարձր է, քան թաղամասը։  «Մեր քաղաքը» խմբակցության անդամները հանդիպել են «Վեոալ Ջուր» ընկերության ներկայացուցիչներին։ Որոշվել է խողովակատարը փոխել։

Մ. Գրիգորյանը համոզված է, որ աշխատասենյակներում նստելով խնդիրները չեն լուծվի։

«Պիտի հանդիպենք, խոսենք ժողովրդի հետ, տեղում ուսումնասիրենք, հասկանանք խնդիրները, որպեսզի գտնենք լուծումները»,-նշում է Գրիգորյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում