Աթաթուրքի մահվան օրը զավեշտի են վերածել. օդուժը երկնքում սիրտ է պատկերել

Աթաթուրքի մահվան օրը զավեշտի են վերածել. օդուժը երկնքում սիրտ է պատկերել

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 76-րդ տարելիցի կապակցությամբ թուրքական պաշտոնական շրջանակների կողմից կազմակերպված հիշատակի արարողությունները զավեշտի են վերածվել: Մայրաքաղաք Անկարայում Աթաթուրքի դամբարանի մոտ կազմակերպված միջոցառմանը, որին մասնակցել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և այլ պաշտոնյաներ ու զինվորականներ, ինքնաթիռները ցուցադրական թռիչքներ են իրականացրել:

Առաջին անգամ ցուցադրական թռիչքի ժամանակ երկնքում` անմիջապես Աթաթուրքի դամբարանի վերևում ինքնաթիռը սիրտ է պատկերել, որը հայտնվել է բոլոր լրատվականների ուշադրության կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում