Գյուղացին կարող է և պետք է ապրի, աշխատի ու զարգանա իր հողի վրա. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Գյուղացին կարող է և պետք է ապրի, աշխատի ու զարգանա իր հողի վրա. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Սահմանամերձ Վարդենիսի Ծովակ համայնքում շարունակվում են գյուղատնտեսական ակտիվ աշխատանքները։ Այս օրերին համայնքում իրականացվում է կարտոֆիլի, բազուկի և գազարի բերքահավաքը։

Նախապես ծրագրված ներդրումներն արդեն իրականացվել են, և արդյունքներն այսօր տեսանելի են՝ բարձր բերքատվություն, որակյալ մթերք և աշխատատեղեր համայնքում։ Տեխնոլոգիական նոր լուծումները գյուղատնտեսական աշխատանքները դարձրել են առավել կազմակերպված, արդյունավետ և համահունչ ժամանակակից պահանջներին։

«Այն, ինչ տեսնում ենք, լավագույն օրինակն է այն համոզման, որ գյուղացին կարող է և պետք է ապրի, աշխատի ու զարգանա իր հողի վրա։

Գյուղատնտեսությունը ոչ միայն ազգային տնտեսության ողնաշարն է, այլև մեր պարենային անվտանգության գլխավոր երաշխավորը»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։

 

https://www.facebook.com/100044372678577/videos/1900076957238547/?__so__=watchlist&__rv__=video_home_www_playlist_video_list

Հետևեք մեզ նաև Telegram-ում