Ռուս զինվորականները Հայաստանի լեռներում սովորում են անօդաչուներ օգտագործել

Ռուս զինվորականները Հայաստանի լեռներում սովորում են անօդաչուներ օգտագործել

Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը վարժանքներ են սկսել Կամխուտ բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում, որոնց շրջանակներում զինվորականները կսովորեն կառավարել անօդաչու թռչող սարքերը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Տեսական պարապմունքների ընթացքում հրամանատարները կուսումնասիրեն բարձրլեռնային տեղանքի պայմաններում անձնակազմի վարժեցման եւ ուսուցման նոր մեթոդիկան, գործնականում կմշակեն տարբեր բարձրությունների վրա եւ տարբեր արագությունների պարագայում «Գրանատ», «Լեեր» եւ «Զաստավա» անօդաչուների կառավարման հմտությունները»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հրամանատարական կազմի որակավորման բարձրացման փուլն ընթանում Է նոր ուսումնական շրջանին նախապատրաստվելու շրջանակներում: Ընդամենն ուսումնական միջոցառումներում ներգրավված Է ավելի քան 400 հրամանատար:

«Հրամանատարական կազմի հավաքների հիմնական նպատակը մասնագիտական-պաշտոնեական պատրաստվածության, սպաների առօրյա կենսագործունեության ղեկավարման, անձնակազմի հետ պարապմունքների ընթացքում մեթոդական վարպետության մակարդակի բարձրացումն Է, ինչպես նաեւ ժամանակակից անօդաչու ավիացիոն տեխնիկայի «Նավոդչիկ-2» համալիրի յուրացումը, որը կիրառվում Է ի շահ հետախուզման եւ կրակային խոցման ճշգրտման», հաղորդել են զինվորականները:

Սպաները շարժական դյուրակիր համակարգիչների եւ անօդաչուների օգնությամբ կմասնակցեն պայմանական հակառակորդի հայտնաբերման, նրա շարասյուների ուղեկցման եւ դրանց ոչնչացման վարժանքներին:

Հայաստանում համանման վարժանքներ են անցկացվել օգոստոսին: Այն ժամանակ ռուս զինվորականները սովորում Էին կառավարել «Նավոդչիկ-2», «Ֆորպոստ», «Օռլան-10» եւ «Զաստավա» անօդաչուների ժամանակակից համալիրների թռիչքը, թռիչքի ընթացքում դրանց կառավարումը եւ վայրԷջքն ավելի քան 1500 մետր բարձրությամբ լեռնային տեղանքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում