Ադրբեջանը բարիդրացիական հարաբերությունների քաղաքականություն է վարում և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ․ Մուստաֆաև

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերությունների քաղաքականություն է վարում և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ․ Մուստաֆաև

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանը միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հետ։

«Այս աշխարհագրական դիրքը թույլ է տալիս Ադրբեջանին զարգացնել հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ։

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերությունների քաղաքականություն է վարում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս հարաբերությունները բազմակողմանի և լայնածավալ են», – նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում