«Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա»՝ Փաշինյանի խոսքն ավելի շատ է իշխանությունը զաթելու կոչ, քան Կարապետյանի՝ «մեր ձևով կմասնակցենք գործընթացին»․ Վարդևանյան

«Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա»՝ Փաշինյանի խոսքն ավելի շատ է իշխանությունը զաթելու կոչ, քան Կարապետյանի՝ «մեր ձևով կմասնակցենք գործընթացին»․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը, անդրադառնալով կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությամբ մատնանշված հիմքերին, ասել է․ «Ծիծաղելի է, բայց քննչական մարմինը գտնում է, որ Սամվել Կարապետյանը կարող է փախուստի դիմել։

Սամվել Կարապետյանը ինչի՞ց պետք է թաքնվի՝ այս աբսուրդային մեղադրանքից։ Սա ակնհայտ աբսուրդային է։ Նույն հուլիսի 4-ի ուղերձում հայտարարել էր, որ քաղաքական հայտ է ներկայացնում, այդ պայմաններում ինչո՞ւ պետք է թաքնվի, ո՞րն է  ռիսկը»։

Դատարան ներկայացված միջնորդությամբ քննիչը նաև մատնանշել է այն հանգամանքը, թե պետք է վարութային գործողություններ իրականացվեն, թե որոնք՝ պարզ չէ։  Դիտարկմանը, թե գուցե կալանավորումը քաղաքական գործընթացից իզոլացնելու միջոց է՝ Վարդևանյանը պատասխանել է, որ ակնհայտ է, որ բոլոր հարցերն ու պատասխանները թաքնված են ֆեյսբուքում գործադիր իշխանության կողմից հունիսի 17-ի գրառման մեջ, որով էլ սկզիբ դրվեց քաղաքական հետպնդմանը։

«Քաղաքական հետապնդումը կարող է տարբեր շարժառիթներ ունենալ և դրանցից մեկը հենց բուն քաղաքական գործընթացն է։ Ակնհայտ է, որ այս աստիճան անհանգստությունը, որ առկա է Սամվել Կարապետյանի նկատմամբ, ցանկացած անաչառ դիտորդ կհաստատի»,-ասել է նա։

Վարդևանյանը նաև նշել է․ «Գտնվում ենք մի անարդար գործընթացի մեջ»։ Նա հիշեցրել է, որ նախորդ կալանքի երկարացման միջնորդության քննարկման ժամանակ որևէ այլ ելք, քան՝ միջնորդության մերժումն էր՝ չէր տեսնում, արձանագրվել է, որ հիմնավոր կասկածը՝ փողերի լվացման դրվագով չի հաստատվում, ողջամիտ էր, որ կալանքը վերացվեր կամ փոփոխվեր։

«Անարդար պրոցեսում, միևնույն է, թունելի վերջում միշտ լույս երևում է։ Իրավունքի էությունն է այդպիսին, որքան էլ բարդ լինի՝ գերակայում է»։

Անդրադառնալով մեղադրանքին՝ Վարդևանյանը նկատեց, որ «մեր ձևով գործընթացին մասնակցելու մասին» հայտարարությունը չի կարող դիտարկվել իշխանազավթման կոչ։

«Բոլոր մեր հայրենակիցները, վստահ եմ, որ լսել են Սամվել Կարապետյանի հունիսի 7-ի հայտարարությունը, ի՞նչ կոչի մասին է խոսքը՝ «մեր ձևով» արտահատությո՞ւնն է իշխանությունը զավթելու կոչ, թե՞ եկեղեցու կողքին կանգնելը։ Հիմա 2018-ին բազմաթիվ կոչեր են հնչել այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից կողմից, ով փողոցային շարժում սկսած անձի կարգավիճակով էր։ Օրինակ, երբ հնչում էր, որ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա» շատ ավելի նման է իշխանությունը բռնությամբ զավթելու կամ սահմանադրական կարգը տապալելու կոչի, քան «եթե քաղաքական գործիչները չհաջողեն, ապա մենք էլ մեր ձևով կմասնակցենք այդ գործընթացին» խոսքը»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում