Բայրամովը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրությունում «տարածքային պահանջներից»

Բայրամովը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրությունում «տարածքային պահանջներից»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:

Բայրամովն «ընդգծել է խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ ձեռնարկվելիք հաջորդ քայլերը և Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը»: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ կողմերը «դրական են գնահատել» ԵԱՀԿ ինստիտուտների՝ Մինսկի գործընթացը, գործող նախագահի հատուկ ներկայացուցչի և բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը կասեցնելու որոշումը, որոնք «կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում