Արմավիրի մարզպետարանը նախընտրական շտաբի են վերածել. «Հրապարակ»

Արմավիրի մարզպետարանը նախընտրական շտաբի են վերածել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թեպետ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունը տեւական ժամանակ քարոզարշավ է իրականացնում։ Մեզ պատմեցին, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետարանը վերածել է նախընտրական շտաբի։

Բանուգործը թողած՝ ողջ օրը Էջմիածնի ընտրություններով է զբաղված` իր մոտ է կանչում Վաղարշապատ խոշորացված համայնքն ընդգրկող համայնքների «ավտարիտետներին», համայնքի ղեկավարներին եւ «թիվ» պահանջում՝ ով որքան ձայն կարող է ապահովել ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի համար, հաղթանակի դեպքում խոստանում պարգեւ` ում ինչ հարկավոր է։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում