Հայ առաքելական եկեղեցուն հալածելով՝ իշխանությունները փորձում են վախեցնել այլախոհներին․ Արա Աբրահամյան

Հայ առաքելական եկեղեցուն հալածելով՝ իշխանությունները փորձում են վախեցնել այլախոհներին․ Արա Աբրահամյան

ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևորականության նկատմամբ Հայաստանում շարունակվող հալածանքները նպատակ ունեն վախեցնելու նրանց, ովքեր համաձայն չեն կառավարության քաղաքականության հետ։

Հայաստանում ավելի ու ավելի քիչ են ընդհանուր արժեքներն ու գաղափարները, որոնք կարող են միավորել ազգը։ Նյութապաշտությունը և ոգեղենության բացակայությունը՝ որպես պետական գաղափարախոսության հիմք, ավերում և ոչնչացնում են հասարակական կյանքը։ Մարդիկ վախենում են առողջ բանականությունից՝ հօգուտ կառավարության հավակնությունների։

Պատմության ընթացքում մեր ժողովուրդը ծառայել է Աստծուն իր պատմությամբ և մշակույթով, իր աշխատանքով, որի համար վերևից ստացել է ապրելու և պայքարելու ուժ՝ պահպանելով իր լեզուն, հավատքը, ավանդույթներն ու արժեքները։

Մենք չպետք է թույլ տանք, որ հոգևոր քայքայման հոգեբանությունը տարածվի՝ զրկելով մարդկանց իրենց հավատալիքները պահպանելու հնարավորությունից։ Սա հանգեցնում է բռնապետության, ինչը կրկնակի վտանգավոր է՝ հոգևոր կյանքի այլասերման ֆոնին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում