Վրաստանը պետք Է մաքրվի աղբից. Ղարիբաշվիլի

Վրաստանը պետք Է մաքրվի աղբից. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շրջակա միջավայրի պահպանությունը եւ մաքրությունը համարել Է իշխանությունների գլխավոր գերակայություններից մեկը: «Աղբ նետելը Վրաստանում պետք Է ամոթալի դառնա»,-հայտարարել Է վարչապետը՝ մեկնաբանելով «Կանաչ ապագա» նախագիծը, որի շրջանակներում անցած շաբաթ Թբիլիսիի մերձակա Ռուսթավի շրջանում տեղի Է ունեցել տարածքի մաքրմա ն ու կանաչապատման ակցիա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Ղարիբաշվիլիի խոսքով՝ տարածքը աղտոտելու համար սահմանված տուգանքները կբարձրացվեն: Ներկայում դա պատժվում Է 50-ից մինչեւ 500 լարիի չափով տուգանքներով:

«Վրաստանը պետք Է մաքրվի թափոններից: Դա շատ կարեւոր Է: Արդեն խորհրդարան Է մտել մի օրինագիծ, որի նախաձեռնողը շրջակա միջավայրի եւ բնապաշարների նախարարությունն Է: Մենք կխստացնենք օրենքները եւ կավելացնենք վարչական տուգանքները»,-հայտարարել Է վարչապետը:

Միաժամանակ կառավարությունը հատուկ ուշադրություն Է դարձնելու անտառների վերականգնմանը, հավելել Է Ղարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում