ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին

  ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին

Քիչ առաջ Շենգավիթի դատարանի մոտից  ԱԱԾ-ն անհայտ ուղղությամբ տարել է  փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է․ «Ֆեյսբուքյան ստատուսի համար մասկի-շոույով ձերբակալել են մեր գործընկեր, բազմաթիվ քաղաքական գործերով իրավապաշտպան գործունեություն իրականացնող Ալեքսանդր Կոչուբաևին:

Քաղաքական ռեպրեսիաների «կնոպակ» սեղմված է մնացել դրա անկուշտ օգտագործումից:

Ամբողջական սատարումս ու համերաշխությունս եմ հայտնում Կոչուբաևին», – նշել է նա:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում