Եկեղեցու դեմ արշավի դադարեցման, քաղբանտարկյալների ազատ արձակման համար համախմբման կոչ ենք անում․ ՀԱԿ
Նմանատիպ
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը՝ իշխանությունների բռնաճնշումների նոր ալիքի առիթով․
«Հոկտեմբերի 15-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչները հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներխուժել են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարան, թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, ինչպես նաև թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններ, խուզարկություններ իրականացրել։ Ապա ձերբակալվել են թեմի առաջնորդը, 12 քահանա ու մի շարք աշխատակիցներ։ Իսկ արդեն այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու քահանաներից մեկը կալանավորվել են։
Արագածոտնի թեմի սպասավորներին ուղղված շինծու մեղադրանքը հիմնված է Հանրային հառուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ տեր Արամ քահանա Ասատրյանի «վկայության» վրա, որը «Իրազեկ քաղաքացիների միության» նախագահ Դանիել Իոանիսյանը որպես հաղորդում հանցագործության մասին ներկայացրել է ՀՀ Գլխավոր դատախազին։ Տեր Արամ քահանա Ասատրյանի այդ ելույթից հետեւում է, որ մի կողմից մենք գործ ունենք անսկզբունքային մի մարդու հետ, որն իր իսկ խոստովանությամբ խախտել է սեփական համոզմունքները՝ բազմիցս մասնակցելով ընդդիմության հանրահավաքներին, մյուս կողմից՝ որպես «հարկադրանքի» ապացույց ներկայացրել է հտեւյալ անհեթեթ հիմնավորումը. «պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում»։
Իշխանությունների կողմից կիրառվող հալածանքների եւ քաղաքացիական ազատությունների դեմ հարձակումների «օրինականացման» գլխավոր մատնիչ-մահակ դարձած Դանիել Իոանիսյանը նույն կերպ չէր վարվել երբ, ի տարբերություն վերը նշված անհիմն գործի, Գյումրու ընտրություններին ընդառաջ իշխող ուժի կազմակերպած եզրափակիչ հանրային հավաքին ուսուցիչներին եւ բուժհիմնարկների աշխատակիցներին հարկադրաբար բերելու մասին բազում իրական հանցանշաններ պարունակող հաղորդումներ էին հրապարակվել լրատվամիջոցներում։
Գլխավոր, հակասահմանադրական ապօրինությունը, սակայն, կայանում է նրանում, որ ի խախտումն Սահմանադրության 72-րդ հոդվածի, դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Քրեական օրենսգրքի այն հոդվածով, որը ենթադրյալ հանցագործության կատարման պահին, այսինքն՝ 2021թ.-ին, դեռ չէր գործում։ Քրեական օրենսգրքի նոր խմբագրությունը, որի ընդունմամբ այդքան հպարտանում է նույն այդ Դանիել Իոանիսյանը, ընդունվել է 2021թ. մայիսի 5-ին, իսկ ուժի մեջ մտել՝ 2022թ. հուլիսի 1-ին։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը սահմանում է.