Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը. «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խոսակցությունները, թե ամեն ինչ անելու են, որ «Մեր ձեւով» ուժին չգրանցեն, թույլ չտան մասնակցել ընտրություններին, իշխանական թիմում բուռն քննարկվում է։
ՔՊ-ում կարծում են՝ եթե Կարապետյանը մասնակցի ընտրություններին, ապա իրենց շանսերը զրոյի են հավասար, եւ պարտությունն անխուսափելի է, ուստի ամեն գնով պետք է խոչընդոտներ ստեղծել, որ այդ ուժը չլինի ընտրաթերթիկում:
Մոլդովայի արեւմտամետ նախագահ Մայա Սանդուն արդեն «ճանապարհը բացել» է: «Նոր ձեւով» շարժումն արդեն հայտարարել է, որ հունվարին կուսակցություն են հիմնելու: ՔՊ-ում քննարկում են` կա՛մ ԿԸՀ-ն թույլ չի տա, որ գրանցված կուսակցությունն ընտրապայքարին մասնակցի, դիցուք` կասկածի տակ դնելով կուսակցության ֆինանսավորման թափանցիկությունը, կա՛մ արդարադատության նախարարությունը չի գրանցի այս ուժին: Եվ հիմա Սամվել Կարապետյանին առաջադրված կեղծ մեղադրանքով` «հարկեր, տուրքեր չվճարելու, փողերի լվացման», հող են նախապատրաստում, որ արգելքներ ստեղծեն ընտրություններին մասնակցելու հարցում:
Փաշինյանը փորձում է միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե կրիմինալն ուզում է գալ իշխանության։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում