Ակնհայտ է՝ ով է կանգնած ձայնագրությունները հրապարակելու հետևում․ Մայր Աթոռ
Նմանատիպ
Իշխանությանը սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ։ Իշխանության՝ Եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում՝ վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում․ հայտնում է Մայր Աթոռը։
«Այս օրերին ամբողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։
Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումն ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները, հույս ունենք, համարժեք արձագանք կտան»,- ասված է հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում