Փաշինյանին արտաքին ուժերը բերել էին իրականացնելու Արցախի ադրբեջանացումը և Հայաստանի թրքացումը․ Շարմազանով

Փաշինյանին արտաքին ուժերը բերել էին իրականացնելու Արցախի ադրբեջանացումը և Հայաստանի թրքացումը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։

Ինքը թուրքական սատելիտի կարգավիճակում է։

Եթե դու 2020թ․ աշնանը հայտարարում ես՝ էրդողանական Թուրքիան գալիս է Հայաստանը ցեղասպանելու, դրանից 4 տարի անց գնում Էրդողանի գիրքը վերցնում, Ավետարանի նման դնում ես կրծքիդ, մի հատ էլ խնդրում ես, որ միջնորդ լինի հայ–ադրբեջանական հարաբերություններում, քեզ ո՞վ է լուրջ վերաբերվելու։

Դու փաստորեն վասալ ես։

Փաշինյանին արտաքին ուժերը բերել էին 2 բան իրականացնելու համար՝ Արցախի ադրբեջանացում և Հայաստանի թրքացում։ Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով։

Ռուբիկոնի մի ափին Հայաստանի ադրբեջանացման ջատագովն է,մյուսում՝ ՀՀ Անկախության հռչակագրի հետեւորդները։

Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է հստակ ցույց տալ իր տեղը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում