Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող ենք վերականգնել արդարություն. Գարեգին 2-րդ

Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող ենք վերականգնել արդարություն. Գարեգին 2-րդ

Նախօրեին Մայր Աթոռում տեղի ուենցած ժամերգության ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել է․ «Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության ու ատելության սերմանումով` առաջ բերելով նոր բաժանումներ։

Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվել նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը,  Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Գարեգին քահանա Արսենյանը, ազգային բարերար, տիար Սամվել Կարապետյանը և այլ քաղաքացիական անձեր։ Մեր սերն ու աղոթքները նրանց հետ են: Թող Տերը քաջ առողջության և արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որ ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրն երն ու քույրերը:

Մեր գնահատանքն ենք բերում ամենքիդ` մեր սուրբ եկեղեցուն ձեր հավատարմության և խռովահույզ օրերին հոգևորականներին ցուցաբերված զորակցության համար:  Հակառակ իշխող ուժի հակաեկեղեցական գործողությունների`  մեր սուրբ եկեղեցին անսասան է, հզոր` հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունական իր առաքելությունը` հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը: Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ` առաջ ընթանալ` առաքելապատվեր քաջությամբ, Աստված մեզ երգչոտության ոգի չտվեց, այլ` զորության, սիրո և զգաստության, միասնաբար համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում