Ժամանակն է կանգնելու քաղաքի կողքին, խոսե՛ք, մի՛ լռեք․ Վարդան Ղուկասյանի ուղերձը գյումրեցիներին

Ժամանակն է կանգնելու քաղաքի կողքին, խոսե՛ք, մի՛ լռեք․ Վարդան Ղուկասյանի ուղերձը գյումրեցիներին

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը․ «Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ

Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։

Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։

Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։

Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում