Գյումրու քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է, քաղաքապետին մեկուսացրել են
20/10/2025 11:17
Նմանատիպ
Գյումրու քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է. հայտնում է քաղաքապետարանի աշխատակիցը՝ ներկայացնելով իրավիճակը։
Ըստ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի տեղեկությունների՝ ուժայինների նպատակը, ըստ նախնական տեղեկությունների, քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելն է։
«Ականատեսների տեղեկությամբ՝ քաղաքապետին մեկուսացրել են իր առանձնասենյակում։ Գործողություններում ներգրավված են ոչ միայն «Կումայրի» բաժնի, այլև Երևանի ոստիկանության աշխատակիցներ։
Քաղաքապետարանի բոլոր մուտքերը փակ են, իսկ աշխատակիցները չեն կարողանում ներս մտնել շենք»,-նշում են քաղաքապետարանից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում