ԱԺ ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու քաղաքապետի դեմ․ Վարդևանյան
Նմանատիպ
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է. «Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու՝ օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով ընտրված համայնքի ղեկավարի դեմ:
Եթե որևէ մեկը գիտի Եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել: Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարել էր․
«Գյումրիում ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար։ Պետությունն ու ժողովրդավարությունը պետք է իրենք իրենց պաշտպանելու մեխանիզմները կատարելագործեն։ Դա աշխատանք է, որը պետք է անել հանգիստ, հանդարտ և ինստիտուցիոնալ։ Չի կարող հայաստանի թեկուզ ՏԻՄ պաշտոնյա կասկածի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Մենք պետք է մեխանիզմներ ունենաք նման դեպքերի համար և փաստ չի, որ չունենք։ Նման երեւույթներին պետք է դասել թյուրիմացությունների շարքը, որոնք հընթացս շտկվում են»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում