«Մեր ձևով» շարժումը կդիմի դատարան, եթե 24 ժամվա ընթացքում իշխանական մեդիան հերքում չտարածի․ Ղահրամանյան

«Մեր ձևով» շարժումը կդիմի դատարան, եթե 24 ժամվա ընթացքում իշխանական մեդիան հերքում չտարածի․ Ղահրամանյան

«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ «Եթե իշխանական խոսափողներ «Հայկական Ժամանակ»-ը և civic.am-ը 24-ժամվա ընթացքում չհերքեն իրենց հարթակներով տարածված զրպարտությունը, «Մեր ձևով» ժողովրդական շարժումը իրավական ճանապարհով է պահանջելու պարզել, թե ովքեր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում, որտեղի՞ց և ինչպե՞ս են այդ ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում։

Նշված պահանջը չկատարելու դեպքում նաև զրպարտության փաստով է հայց ներկայացվելու դատարան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում