Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, պաշտոնապես մեկնարկել է Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

Ավագանու ընտրություններին մասնակցելու է ութ քաղաքական ուժ։

1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմված «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից (ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը),
2․ «Համահայկական ճակատ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը),
3․ «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը),
4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը),
5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը),
6․ «Ժառանգություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը),
7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը),
8․ «Հայրենիք» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը)։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։

Ընդհանուր առմամբ, Վաղարշապատ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում ընտրությունների օրը կբացվի 47 ընտրատեղամաս։

Քարոզարշավը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։  Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում