Շուտով բոլորս միասին մի մեծ Թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու․ Կարապետյան
Նմանատիպ
«Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Գյումրիում ժողովրդական բողոքի ժամանակ կալանավորվել են տասնյակ գյումրեցիներ, այդ թվում` մեր Ռուբենը։
Ռուբենը, ով մասնագիտությամբ փաստաբան է, իր պարտքն է համարում գտնվել իր համաքաղաքացիների կողքին և իրականացնել իր մասնագիտական գործունեությունը։
Նկարնում կտեսնեք թե ինչպես է Ռուբենը , ձեռքերը վեր բարձրացրած , փորձում հանդարտեցնել իրավիճակը:
Հարյուրավոր մարդկանց անհարկի ձերբակալողները հաշվի չեն առել , որ Ռուբենը «Մեր Ձևով» շարժման անդամ է և նրա մեջքին է հազարավոր կամավորներից կազմված մեր Մեծ Թիմը:
Եկեք պատկերացնենք ապօրինի կալանավորված այն քաղաքացիների և նրանց ընտանիքների վիճակը, ում մեջքին չկան մեծ թիմեր։
Շուտով բոլորս միասին մի մեծ Թիմ ենք լինելու և մարդկանց իրավունքները պաշտպանված են լինելու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում