Սկսել են Եկեղեցու «արտգործնախարարից». «Հրապարակ»

Սկսել են Եկեղեցու «արտգործնախարարից». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 18-ին իշխանական լրատվամիջոցում հրապարակվեց Նաթան արքեպիսկոպոսի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության գաղտնալսումը, որտեղ նա բողոքում է, թե Գարեգին Բ-ն իրեն ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին: Անմիջապես վարույթ հարուցվեց` «հավաքի մասնակցելուն հարկադրելու» հոդվածով, բայց պարզվում է, որ ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել համացանցում: Մայր Աթոռը հանցագործություն էր որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը եւ ընդգծել, որ իրավապահ ու դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։

Մեր տեղեկություններով, իշխանությունը բարձրաստիճան գրեթե բոլոր հոգեւորականներին է գաղտնալսել, բոլորի դեմ կոմպրոմատներ ունի: Իսկ թե ինչու հենց Նաթան սրբազանի զրույցը հանրայնացրեց, պարզվում է՝ դա էլ է մտածված։ Նա Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրենն է, պատկերավոր ասած՝ Եկեղեցու արտգործնախարարը, որը մնացյալ եկեղեցիների հետ կապերն է իրականացնում․ կարող է դիմել աշխարհի տարբեր եկեղեցիներին, դիցուք` եթե Վեհափառին կալանավորեն եւ այլն: Նրան փորձում են արանքից հանել, որ միջազգային աղմուկ չբարձրանա։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում