Էրդողանն առաջարկել է Պուտին-Թրամփ հանդիպումն անցկացնել Թուրքիայում
24/10/2025 14:18
Նմանատիպ
Lenta.ru-ն գրում է, որ Թուրքիան իր տարածքն է առաջարկում Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի անցկացման համար։ Այդ մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հյուրընկալել նման հանդիպում»,- ասել է նա։
Թուրքիայի առաջնորդն ափսոսանք է հայտնել, որ Բուդապեշտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը չեղարկվել է։ Նա նշել է, որ Անկարան ցանկացած երկխոսություն օգտակար է համարում Ուկրաինայում հակամարտության դադարեցման համար։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան արժանացել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի վստահությանը, ինչը նրան առավելություն է տալիս խաղաղության ճանապարհին, և Անկարան մտադիր է օգտագործել այս իրավիճակը մարդկության բարօրության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում