Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին լիազորություն չի տվել Եկեղեցին իր հայեցողությամբ բարեփոխելու համար․ Բալաշով

Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին լիազորություն չի տվել Եկեղեցին իր հայեցողությամբ բարեփոխելու համար․ Բալաշով

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովն ասել է, որ հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներով և սպառնալիքներով ՀՀ վարչապետը գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները։։

Բալաշովի խոսքով, օրենքով Եկեղեցին բաժանված է պետությունից, իսկ հայ ժողովուրդը մեծ հարգանքով է վերաբերվում դրան և Նիկոլ Փաշինյանին լիազորություն չի տվել այն իր հայեցողությամբ բարեփոխելու համար։

«Աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտելու եկեղեցական կյանքի կառուցվածքին, որը սահմանվում է հենց եկեղեցու կանոնական կարգավորումներով։ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և ընդգծում, որ դրանք օժտված են ինքնավարությամբ ու բաժանված են պետությունից»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում