Սա դասական օրինակ է, թե ինչպես կարող է «հակակոռուպցիոն պայքարը» վերածվել քաղաքական կոռուպցիայի. Սուրենյանցը՝ AntiCor-ի հրապարակած փաստաթղթի մասին․ Սուրենյանց

Սա դասական օրինակ է, թե ինչպես կարող է «հակակոռուպցիոն պայքարը» վերածվել քաղաքական կոռուպցիայի. Սուրենյանցը՝ AntiCor-ի հրապարակած փաստաթղթի մասին․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով AntiCor-ի երեկ հրապարակալ ՔԿ նախագահի որոշմանը, գրում է ․«AntiCor-ի հրապարակած փաստաթուղթը հաստատում է այն, ինչի մասին ընդդիմությունն արդեն երկար ժամանակ էր խոսում․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, որը կոչված է պաշտպանել օրենքի գերակայությունը, գործել է քաղաքական հրահանգով։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ դեռևս 2025 թվականի մայիսից կոմիտեն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայն շրջանակ՝ Գյումրիի քաղաքապետարանի և նրա աշխատակիցների նկատմամբ։ Գործողությունները ներառել են գաղտնի դիտումներ, լսումներ և քողարկված գործողություններ, որոնք տարածվել են նաև բազմաթիվ քաղաքացիների վրա։

Քաղաքագետի խոսքով, բոլոր միջնորդությունները՝ ներքին և արտաքին դիտումների, հեռախոսային հսկողության և այլ միջոցառումների վերաբերյալ, առանց բացառության, բավարարվել են Երևանի քրեական դատարանի դատավորներից մեկի կողմից։

«Հոկտեմբերին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «պետք է դուրս շպրտել Վարդան Ղուկասյանին»։ Այդ հայտարարությունը, վերը նշված փաստերի համատեքստում, այլևս չի կարելի ընկալել որպես քաղաքական գնահատական․ դա դարձել է ուղղակի հրահանգ իրավապահ մարմիններին, որը հակակոռուպցիոն պայքարը վերածել է քաղաքական հաշվեհարդարի մեխանիզմի։ Երբ վարչապետը տեղյակ է ընթացող օպերատիվ գործընթացներից և հրապարակավ մատնանշում է թիրախին, արդարադատությունը կորցնում է իր անկախությունն ու վերածվում է իշխանական պատվերի գործիքի։

Սա դասական օրինակ է, թե ինչպես կարող է «հակակոռուպցիոն պայքարը» վերածվել քաղաքական կոռուպցիայի։

Միջազգային իրավական պրակտիկայում նման երևույթները դիտարկվում են որպես վտանգավոր նախադեպեր, երբ իրավապահ համակարգը կորցնում է իր անաչառությունը և սկսում է ծառայել քաղաքական նպատակներին։ Այդպիսի իրավիճակում անգամ հնարավոր կոռուպցիոն դրվագները կորցնում են իրենց իրավական արժեքը, քանի որ գործընթացը խաթարվում է քաղաքական միջամտությամբ։ Երբ իշխանությունը սկսում է ընտրել՝ ում նկատմամբ կիրառել օրենքը, այդ օրենքը դառնում է ոչ թե արդարադատության, այլ իշխանության պահպանման միջոց։ Գյումրիի դեպքը բացահայտում է իշխանության խորքային մոտեցումը․
ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար, այլ՝ ընտրովի արդարադատություն ընդդիմադիրների նկատմամբ։

Այդպիսի մոտեցումը խաթարում է պետական ինստիտուտների հավասարակշռությունը, վերացնում է տեղական ինքնակառավարման անկախությունը և ստեղծում է վախի մթնոլորտ։ Երբ իրավական համակարգը ենթարկվում է իշխանության կամքին, պետությունը կորցնում է վստահելիությունը, իսկ քաղաքացին՝ արդարության հանդեպ հավատը։ Երբ օրենքը դառնում է իշխանության կամքի գործիք, իսկ արդարադատությունը՝ քաղաքական հաշվեհարդարի միջոց, ապա պետությունը կորցնում է իր հիմքը՝ արդարության և իրավականության սկզբունքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում