Հովհաննավանք բերված քաղաքացիներն ու ոստիկանները թույլ չտվեցին Արա Զոհրաբյանին և Արագածոտնի թեմի հոգևորականներին մոտենալ եկեղեցուն

Հովհաննավանք բերված քաղաքացիներն ու ոստիկանները թույլ չտվեցին Արա Զոհրաբյանին և Արագածոտնի թեմի հոգևորականներին մոտենալ եկեղեցուն

Հովհաննավանք բերված քաղաքացիներն ու ոստիկանները թույլ չտվեցին փաստաբան Արա Զոհրաբյանին և Արագածոտնի թեմի հոգևորականներին մոտենալ Հովհաննավանքին:

Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է որ քննչական հրավիրված բոլոր քահանաների մոտ առավոտվանից ոստիկանական վերակարգեր են նկատվել։

«Երկու քահանայի նույնիսկ  փորձել են բերման ենթարկել, բայց հետո՝ ճանապարհին  բաց են թողել, երբ համոզվել են, որ չեն գալիս Հովհաննավանք»,-ասել է նա, ընդգծելով, որ սրանք քայլեր են, որ արվել են նրա համար, որ այստեղ պարագը մատուցի կարգալույծ հոգևորականը։

«Մենք Հայր Շնորհքի հետ, ով վանական խորհրդի ատենապետն է, նա հարցաքննության կանչվածների ցուցակում չկար, մեր մեքենան խոչընդոտեցին, չթողեցին մտնենք, ոտքով եկանք, ոստիկանները բնակիչների հետ խոչընդոտեցին մեր մուտքը։ Վերջում Հայր Սուրբը տեսավ այս վիճակն է, հորդորեց աղոթք անել ու հեռացանք»,- ասել է Զոհրաբյանը։

Նա նշել է, որ ծեսի կատարմանը խոչընդոտելը հանցագործություն է, Քրեական օրենսգրքով արգելված արարք է, պետական իշխանությունը բարձր մակարդակով դա խոչընդոտել է։

Հիշեցնենք, որ այս պահին կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը պատարագ է մատուցում Հովհաննավանքում, որին ներկա է Փաշինյանը ՔՊ-ական պաշտոնյաներ, աջակիցներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում